ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

ԱԺ-ում «շունը» տիրոջը չի ճանաչում

ԱԺ-ում «շունը» տիրոջը չի ճանաչում
23.12.2013 | 13:30

ԱԺ-ում անկառավարելի իրավիճակ էր: Ընդմիջումից հետո ՀՀԿ-ականները չէին կարող քվեարկություն իրականացնել, քանի որ, ինչպես նշել էինք, Զարուհի Փոստանջյանը գրանցման քարտերը հավաքել էր: Ստիպված անցան հին ու բարի ժամանակներին և ձեռքով քվեարկեցին: Ընդդիմությունը նկատեց, որ հաշվիչ հանձնաժողովը չի կարող իր պարտականությունը կատարել, քանի որ քվորում չկա: Սակայն, ի հեճուկս ընդդիմության ներկայացուցիչների բողոքի, ՀՀԿ-ականները քվեարկեցին և անցկացրին հայ-ռուսական պայմանագրերը: Անգամ Արամ Մանուկյանը եկավ ամբիոնի մոտ, ՀՀԿ-ականներին «դարձի բերելու» կոչեր արեց, սակայն ապարդյուն: Տեսնելով այս իրավիճակը, ընդդիմությունն այլընտրանքի հետ լքեց դահլիճը: ՀՀԿ-ն միայնակ քվեարկություն իրականացրեց:

Լրագրողների սրահում ևս վիճակը լարված էր, շարունակվում էր պաստառով ակցիան, որն ուղեկցվեց ապակիների «դղկդղկացնելով»: Աբրահամյանը հրահանգեց անվտանգության աշխատողներին կարգուկանոն հաստատել: Սակայն անվտանգության աշխատակիցների և լրագրողների միջև մեծ վեճ ծագեց, ինչի արդյունքում պաստառները անվտանգության աշխատակիցները տարան:
Այս պահին ընդմիջում է հայտարարված:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2244

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ